Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Գազպրոմն» աշխատել է 5 տրիլիոն ռուբլի

«Գազպրոմն» աշխատել է 5 տրիլիոն ռուբլի
29.04.2014 | 18:24

Անցած տարի «Գազպրոմը» միջազգային հաշվետվողականության ստանդարտներով 10 տոկոսով մեծացրել է իր վաստակը և ստացել է 5,3 տրիլիոն ռուբլի: «Գազպրոմը Եվրոպական և այլ պետություններին, ներառյալ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, 174 միլիարդ խորանարդ մետր գազ է ներկրել»,- նշված է ընկերության ապրիլի 29-ին հրապարակված հաշվետվության մեջ: Ընկերության զուտ շահույթը 2013-ին 7 տոկոսով նվազել է և կազմում է 1,13 միլիարդ ռուբլի: Շահույթը մինչև հարկահանությունը նվազել է 4,6 տոկոսով մինչև 1,5 տրիլիոն ռուբլի: Զուտ վաստակը նախկին ԽՍՀՄ երկրներից նվազել է քսան տոկոսով մինչև 420 միլիարդ ռուբլի՝ գինը 10 տոկոսով մինչև 8,5 հազար ռուբլի իջեցնելու և գազի վաճառքի ծավալների նվազման պատճառով մինչև 59 միլիարդ խորանարդ մետր: Մոնոպոլ իրավունքներ ունեցող ընկերոթյունը հաղորդել է նաև նավթային էկվիվալենտով պահուստների նվազման մասին՝ 0,5 միլիարդ բարելից մինչև 154 միլիարդ: «Գազպրոմի» պահուստը գնահատվում է 305 միլիարդ դոլար: Ընկերությունը հաշվետու է եղել և տնօրենների խորհրդի անդամների մասով: 2013 թ. նրանց եկամուտներն ավելացել են վեց տոկոսով՝ մինչև 2,3 միլիարդ ռուբլի: Տնօրենների խորհրդի անդամները, որ համատեղում են պետական ու քաղաքացիական ծառայության պաշտոնները, պարգևատրում չեն ստացել: Կոնցեռնը հաղորդել է, որ բոլոր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը կուղղվի 1,2 տրիլիոն ռուբլի: «Գազպրոմը» դուրս է եկել Հասարակածային Գվինեայի և Կուբայի նախագծերից, հրաժարվել է Վենեսուելայի «ՈՒրումակո-2» նախագծից:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ